Մեր մասին
ԼԵՎԱԴԵՆՏ ընկերությունը մասնագիտացված առևտրային կազմակերպություն է, իրականացնում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների, սարքավորումների ներմուծում և դրանց մանրածախ ու մեծածախ վաճառք Հայաստանի Հանրապետությունում:
ԼԵՎԱԴԵՆՏ ընկերությունը հիմնադրվել է 1999թ.:
Ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը Լևոն Խանոյանն է:
Ընկերությունը իրականացնում է պատվերով վաճառք Երևան քաղաքում, որի դեպքում ընկերության առաքիչը պատվիրված ապրանքը անվճար հասցնում է գնորդին:
Լեվադենտում գործում է զեղչերի ճկուն համակարգ, ցուցաբերվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր գնորդի նկատմամբ: Կոնվերս բանկի և Ինեկոբանկի հետ կնքած համապատասխան պայմանագրերի հիման վրա ընկերությունը անհատներին կարող է ապրանքներ վաճառել ապառիկ կարգով:
Առաջին մասնագիտացված խանութ-սրահը բացվել է 2000թ. հունիսի 15-ին` ք. Երևան, Էրեբունի 3 հասցեում:
2009թ. սեպտեմբերի 7-ին ք. Երևան, Տիգրան Մեծի 40 հասցեում գտնվող մոտ 200քմ մակերես զբաղեցնող տարածքում բացվեց ԼԵՎԱԴԵՆՏ ընկերության նոր, ժամանակակից առևտրի պահանջներին համապատասխան, մասնագիտացված խանութ-սրահը, որտեղ տեղափոխվեց նաև ընկերության գլխամասային գրասենյակը:Նորաբաց խանութ-սրահը եզակի է իր տեսակի մեջ, և ոչ միայն Հայաստանում: Ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների հարմարավետության համար: Ապրանքների վաճառքը իրականացվում է ժամանակակից դիզայնով ձևավորված երեք հարակից առևտրի սրահներից, որոնցից առաջինը նախատեսված է ատամնաբուժական, վիրաբուժական և օրթոպեդիկ ապրանքների, երկրորդը` ատամնատեխնիկական ապրանքների և լաբորատոր սարքավորումների, իսկ երրորդը ստոմատոլոգիական խոշոր սարքավարումների ցուցադրման և վաճառքի համար: Առևտրի սրահներում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ապրանքների ազատ և արագ ընտրության համար:
Էրեբունի 3 հասցեում գտնվող խանութ-սրահը շարունակում է գործել ընկերության N1 մասնաճյուղի կարգավիճակով:
2014թ. մայիսի 12-ին ք. Երևան, Արամի 88/2 հասցեում գտնվող մոտ 45քմ մակերես զբաղեցնող տարածքում բացվեց ԼԵՎԱԴԵՆՏ ընկերության երրորդ խանութ-սրահը` N2 մասնաճյուղի կարգավիճակով:
2016թ. մարտի 10-ին ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 հասցեում գտնվող մոտ 105քմ մակերես զբաղեցնող տարածքում բացվեց ԼԵՎԱԴԵՆՏ ընկերության չորրորդ խանութ-սրահը :
Լինելով ատամնաբուժական սարքավորումների, նյութերի և գործիքների խոշոր ներմուծող կազմակերպություն` ԼԵՎԱԴԵՆՏ ընկերությունն առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի ատամնաբուժական ապրանքների շուկայում: Վաճառքում առկա ապրանքների տեսականին մշտապես գերազանցում է 3000 անվանումը, որը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բավարարել ստոմատոլոգիական ծառայության բոլոր բնագավառների մասնագետների ներկայացրած պահանջարկը:
Իր առջև նպատակ դնելով առավելագույնս բավարարել ատամնաբույժների և ատամնատեխնիկական լաբորատորիաների մշտապես աճող պահանջարկը ստոմատոլոգիական նշանակության ապրանքների նկատմամբ` ԼԵՎԱԴԵՆՏ ընկերությունը անմիջական առևտրա-տնտեսական կապեր է ստեղծել ատամնաբուժական և ատամնատեխնիկական նյութեր, գործիքներ, սարքավորումներ արտադրող աշխարհի 18 երկրների ավելի քան 80 հանրահայտ ընկերությունների հետ, ընդ որում ԼԵՎԱԴԵՆՏ ընկերությունը դրանցից 50-ի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: